Քիմ Քարդաշյան, Քենդալ եւ Քայլի Ջեներները կհայտնվեն «Օուշենի ութ ընկերուհիները» ֆիլմում

14:34   17 հունվարի, 2017

Այս ֆիլմն իսկապես մեծ աղմուկ է հանելու: «Օուշենի ութ ընկերուհիները» ֆիլմում գլխավոր դերերում, ինչպես գիտենք, հանդես են գալու Ռիհանան, Սանդրա Բուլոքը, Քեյթ Բլանշեթը: Նկարահանումներն անցկացվում են Նյու Յորքում, իսկ պրեմիերան կայանալու է 2018 թվականի հունիսի 8-ին: Ռեժիսորը Գերի Ռոսն է, որի խնդիրն է՝ ֆիլմին ապահովել նույն հաջողությունը, ինչ ունեցել է Քլունիի եւ Փիթի մասնակցությամբ «Օուշենի ընկերները»:

Եվ Ռոսի մոտ, հավանաբար, գերգաղափար է ծագել, քանի որ ֆիլմի տեսարաններում կհայտնվեն նաեւ Քիմ Քարդաշյանը, Քենդալ եւ Քայլի Ջեներները:

Դուբայից ԱՄՆ ժամանելով՝ Քիմը քույրերի հետ արդեն երեւացել է նկարահանումների հրապարակում:

Սյուժեի համաձայն՝ ֆիլմում Քիմը քույրերի հետ հայտնվելու է Met Gala-ի կարմիր գորգին:

Ի դեպ, Քիմից բացի՝ ֆիլմի տեսարաններում կտեսնենք նաեւ Աննա Վինտուրին, Ադրիանա Լիման եւ Քեթի Հոլմսը:

 

Նյութը եւ լուսանկարները՝ Just Jared



© NEWS.am STYLE