Հայտնիների ոճը. Նիկոլ Շերզինգերի ճչացող կարմիր շրթներկը

15:16   17 հունվարի, 2017

Նիկոլ Շերզինգերին «բռնացրել» են Լոս Անջելեսի օդանավակայանում:

38-ամյա երգչուհի, մոդել Նիկոլը լեգինսով ու վառ կարմիր շրթներկով գրավել է բոլորի ուշադրությունը:

Պապարացիներն անդադար լուսանկարել են Նիկոլին, իսկ Pussycat Dolls-ի նախկին մեներգչուհին դեմ չի եղել:

Բրիտանական նախորդ X Factor-ի ժյուրիի անդամը ժամանակ է անցկացրել Հավայան կղզիներում:

Ի դեպ, հնարավոր է՝ Նիկոլը ժյուրիի կազմում ներառվի նաեւ շոուի նոր սեզոնում:

Հիշեցնենք նաեւ, որ Նիկոլը «Մոանա» մուլտֆիլմում հնչյունավորել է Սինային (Սինան Մոանայի մայրն է, որը միշտ պատրաստ է սատարել դստերը եւ չի կասկածում նրա ընտրության ճշմարտացիության հարցում, չնայած իր ամուսնու նման, մշտապես փորձում է դստերը զերծ պահել առասպելական վտանգներից):

 

Աղբյուրը՝ Daily Mail 

Լուսանկարները՝ AKM-GSI-ի



© NEWS.am STYLE