Ինչպես է Արմինկայի որդին օգնում սեղան բացել

13:50   17 հունվարի, 2017

Երգչուհի Արմինկան սոցիալական ցանցերի իր էջերում հաճախ է հրապարակում որդու՝ Ալեքսի լուսանկարներն ու հպարտանում նրանով։ Երեխան մայրիկին օգնում է տարբեր գործերում եւ անակնկալներ մատուցում նրան։ Այս անգամ եւս երջանիկ մայրիկը Instagram-ում տեղադրել է որդու լուսանկարը, թե ինչպես է Ալեքսը օգնում սեղան բացել։

Фото опубликовано Arminka (@arminkaofficial)

«Իմ տղան միշտ պատրաստակամ է օգնել անգամ այն ժամանակ, երբ մենք ենք հյուր»,- գրել է Արմինկան՝ ավելացնելով «ես երջանիկ եմ», «հպարտ մայր» հեշթեգերը։

Հիշեցնենք, որ այս օրերին երգչուհին ԱՄՆ-ում է։ 



© NEWS.am STYLE