Ջենիֆեր Լոպեսը պատրաստվում է World Of Dance շոուին

16:15   17 հունվարի, 2017

Ջենիֆեր Լոպեսը պատրաստվում է World Of Dance շոուին: Ջեյ Լոն հայտնի շոուի նկարահանումների նախապատրաստական աշխատանքներից լուսանկար է հրապարակել Instagram-ում: Աշխարհի տարբեր ծայրերից ժամանակ խմբերը մասնակցելու են փողոցային պարերի մրցույթին:

47-ամյա արտիստուհին ցուցադրել է նկարահանումների զգեստը. ինչպես միշտ՝ սադրիչ, առավել եւս, որ Լոպեսը կարմիր գույնն է ընտրել՝ խորը բացվածքով:

«Պաշտում եմ նկարահանումների առաջին օրը, նոր արկածների սկիզբը»,- լուսանկարը մակագրել է Լոպեսը:

Ջեյ Լոն վարելու է շոուն, իսկ մասնակիցներին գնահատելու են երգիչ Ne-Yo-ն, խորեոգրաֆ Դերեք Հաֆը եւ պարուհի, դերասանուհի Ջեննա Դուանը:

NBC-ն եւ Universal Television-ը շոուի նկարահանումները վերսկսելու որոշում են կայացրել անցյալ տարվա հուլիսին: Տասը մասից բաղկացած շոուի հաղթողը մեկ միլիոն դոլար կստանա:



© NEWS.am STYLE