Անորեքսիայով հիվանդ աղջիկը վերականգնվում է Instagram-ի միջոցով

14:51   17 հունվարի, 2017

Շատերի համար հիվանդությունից վերականգնվելու ընթացքում ամենավատ թշնամինները հայելին եւ սոցիալական ցանցերն են. չէ որ հայելին արտացոլում է բոլոր թերությունները, իսկ սոցցանցերում կարող են հայտնվել նրանց անցանկալի նկարներ։

Սակայն Բրիտանիայից Քոնի Ինգլիսն Instagram-ի իր էջը, որն անվանել է «Իմ կյանքն առանց անորեքսիայի», օգտագործում է իր առողջացման գործընթացը խթանելու համար։ 

Instagram-ում նա տեղադրում է իր կիսամերկ լուսանկարները, որոնցում ցուցադրում է մարմնի տարբեր մասերը, իր խոսքով՝ «տհաճ անկյուններից»։ Եվ սա ոգեշնչում է ոչ միայն երիտասարդ աղջկան, այլեւ նրա էջին հետեւող ավելի քան 16 հազար օգտատերերին։ 

«Ես շատ քաշ կորցրի։ Ես թաքնվում էի հագուստիս ու ծածկոցների մեջ՝ հրաժարվելով դուրս գալ տնից։ Բոլորին ասում էի՝  չեմ ցանկանում ուտել, քանի որ ինձ վատ եմ զգում։ Իսկ հիմա իմ կյանքն ավելի լավ է»,- գրել է Քոնին։

Ինգլիսը կարծում է, որ իր արարքով ոգեշնչում է այն մարդկանց, որոնք ունեն առողջական խնդիրներ եւ ամաչում են դրանից։ 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE