Թարմ եւ բնական դիմահարդարում (տեսանյութ)

17:25   17 հունվարի, 2017

Մեր ընթերցողներին շարունակում ենք ներկայացնել տարվա ամենաթրենդային եւ նորաոճ դիմահարդարման տարբերակները: Որքան էլ, որ խոսվում է տարվա թրենդ ոսկեգույնի մասին՝ երբեմն, պարզապես, պետք է մոռանալ նորաձեւությունն ու փոքր-ինչ տարբերվել մյուսներից, ովքեր կուրորեն հետեւում են դրան:

Հենց այդ պատճառով էլ այօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դիմահարդար Քրիստիեն Դոմինիկի առաջարկած make up տարբերակներից մեկը:

Գեղեցկուհին առաջարկում է առօրյայում շպարվել շատ պարզ՝ կատարելով դեմքի հարդարում եւ օգտագործել մեղմ գուներ: Ի դեպ, պարզությունը եւս այս տարի համարվում է թրենդային:

Նրա առաջարկած բնական դիմահարդարման տեսանյութը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Պատրաստեց Սյունե Առաքելյանը



© NEWS.am STYLE