ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   18 հունվարի, 2017

ԽՈՅԵՐ

Այսօր ձեր սիրելին ցանկացած պահին ձեր օգնության կարիքը կզգա, այնպես որ՝ մի անջատեք բջջային ու հնարավորինս զգոն եղեք:

ՑԼԵՐ

Մտածեք՝ միգուցե, ժամանակն է, որ նորովի ներկայանաք սիրելիին: Ստեղծեք նոր կերպար՝ նոր դիմահարդարում, նոր հագուստ կրեք, մի խոսքով, փոխեք ձեր ոճը նրան դուր գալու համար:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր ամեն ինչ եւ ամեն ոք կազդեն ձեր նյարդերի վրա, նույնիսկ, ձեր սիրելին: Այնպես որ՝ աշխատեք քիչ շփվել նրա հետ, այդպես երկուսիդ համար էլ լավ կլինի:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեր սիրելին շատ դժվարությամբ կհասկանա, թե ինչ եք զգում եւ ինչ կա ձեր մտքում: Պետք չէ բարկանալ նրա վրա: Նա մտքերը կարդալու ունակությամբ օժտված չէ:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ինքներդ էլ չեք հասկանա, թե ինչ եք ցանկանում ձեր սիրելիից, ըստ այդմ՝ չեք իմանա, թե ինչ սպասել նրանից: Նրա ցանկացած քայլ կարող է ձեզ բարկացնել: Առանց սպասելիքների ապրելն ավելի հեշտ է:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեզ կհամակի հուսահատությունը: Հենց դրա շնորհիվ էլ դուք կանեք, նույնիսկ, ամնաանհնարինը: Այնպես որ՝ անգամ եթե հուսահատված չեք, փորձեք ձեզ արհեստականորեն հուսահատության մեջ գցել:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր դուք կկասկածեք ձեր սիրելիի ճշմարտացիության վրա: Նրա ասած ցանկացած բան, ձեզ սխալ կթվա: Ամեն դեպքում, աշխատեք չնեղացնել նրան ձեր այդ վերաբերմունքով:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր ձեր սիրելիի համար շատ օգտակար կլինի ժամանակի մեծ մասը ձեզ հետ անցկացնելը: Միգուցե, նա դա չի գիտակցում, ինքներդ ասեք նրան այդ մասին:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելին չգիտակցաբար կնեղացնի ձեզ, ընդ որում այն աստիճան, որ դուք շատ երկար դեռ կհիշեք այդ վիրավորանքը: Համենայն դեպս՝ իմացեք, որ նա դա անգիտակցաբար է արել:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր ձեզ չի հետաքրքրի ժամանցի այն տարբերակը, որը ձեզ կառաջարկի ձեր սիրելին: Բայց պետք չէ հենց սկզբից այդպես տրամադրվել: Միգուցե, ամեն ինչ շատ ավելի հետաքրքիր է, քան ձեզ է թվում:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր սիրելիի հետ շփման ժամանակ աշխատեք չշեղվել կողմնակի բաներով: Դա նա իր հանդեպ անհարգալից վերաբերմունք կհամարի: Իսկ ձեզ, հաստատ, պետք չեն նոր վեճեր եւ անախորժություններ:

ՁԿՆԵՐ

Այսօր դուք շատ դժվարությամբ կհասկանաք բոլորին, ինչը կբարկացնի ձեր շրջապատին: Եթե ձեզ ինչ-որ բան են խնդրում անել, պետք չէ տարվել մանրամասնրով, պարզապես, արեք դա:



© NEWS.am STYLE