Սեւ մորթե մուշտակով Քիմ Քարդաշյանը՝ Նյու Յորքում «Օուշենի ութ ընկերուհիների» նկարահանումներից հետո

10:05   18 հունվարի, 2017

Մինչ ֆրանսիական ոստիկանությունը քննում է անցյալ տարվա հոկտեմբերին Փարիզում Քիմ Քարդաշյանի կողոպուտի գործը, հայուհին ԱՄԷ-ից Նյու Յորք է վերադարձել:

 

Ռեալիթի շոուի աստղն անմիջապես գործի է անցել. քույրերի՝ Քենդալի եւ Քայլիի հետ Քիմը նկարահանվում է «Օուշենի ութ ընկերուհիները» ֆիլմում, որի գլխավոր դերերում հանդես են գալիս Ռիհանան, Սանդլա Բուլոքը, Քեյթ Բլանշեթը: Նկարահանումներն անցկացվում են Նյու Յորքում, իսկ պրեմիերան նախանշված է 2018 թվականի հունիսի 8-ին: Ժապավենի ռեժիսորը Գերի Ռոսն է:

 

Քիմին քույրերի հետ արդեն «բռնացրել» են նկարահանումների ժամանակ:

 

Իսկ ավելի ուշ հայուհուն նկատել են սեւ մորթե մուշտակով եւ, ինչպես միշտ, ամուսնու՝ Քանյեի Yeezy Season 4 շարքի կոշիկով:

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Splash-ի



© NEWS.am STYLE