«50 երանգների» աստղ Դակոտա Ջոնսոնը՝ 2000 դոլար արժողությամբ կոշիկով զբոսնելիս

13:05   18 հունվարի, 2017

Փետրվարի 14-ին՝ Սուրբ Վալենտինի օրը, համաշխարհային կինովարձույթում կհայտնվի «50 երանգով ավելի մուգ» ֆիլմը՝ Դակոտա Ջոնսոնի եւ Ջեյմի Դորնանի գլխավոր դերակատարմամբ:

 

Մինչ մենք շունչներս պահած սպասում ենք ժապավենի պրեմիերային, Դակոտա Ջոնսոնը The Row-ից 2000 դոլար արժողությամբ կոշիկներով զբոսնում է Լոս Անջելեսում:

Դակոտան, հավանաբար, զբոսնել է լանչից հետո, քանի որ նրա ձեռքին աղցան եւ կանաչ սմուզի է եղել:

 

Ֆիլմի պրեմիերայի նախաշեմին դերասանուհին նկարահանել է Vogue-ի փետրվարի թողարկման շապիկի համար:

«Ինչ վերաբերում է բաց տեսարաններին, ապա մերկությունը հետաքրքիր է դերասանների համար: Մենք Ջեյմիի հետ երկար ժամանակ ենք միասին աշխատում, այդ պատճառով մեր միջեւ արգելքներ չկան, կա միայն վստահություն եւ ազնիվ լինելու ձգտում: Իհարկե՝ ես արկածախնդրության մեջ ընկա: Իսկ եթե իմ գործընկերը ստահա՞կ լիներ: Պատկերացրեք միայն. չկա դիմահարդարում, հագուստ, զարդեր եւ այլ բաներ, որոնք կարող են օգնել պատմել հերոսի սոցիալական կարգավիճակի եւ սյուժեի մասին: Կդադարե՞մ նկարահանվել մերկ տեսարաններում, երբ կուրծքս սկսի կախվել: Չգիտեմ: Ես նման հարցերում եվրոպական մտածողություն ունեմ: Չեմ ուզում, որպեսզի դերասանները բաց տեսարաններում ներքնազգեստ հագնեն: Եկեք ազնիվ լինենք: Մարդիկ մերկ են, երբ սիրով են զբաղվում»,- ամսագրին տված հարցազրույցում նշել է Դակոտան:

Իսկ Ջեյմին հայտնվելու է ավստրալական GQ-ի փետրվարյան համարի շապիկին:

 

«Իմ կարիերայի աճը սկսվել է 29 տարեկանում: Ուրախ եմ, որ դա տեղի չունեցավ, երբ ես 20 տարեկան էր, քանի որ չգիտեմ, թե ինձ ինչպես կպահեի: Ընդհանուր առմամբ, պատանեկության տարիներին անկարգ կյանք չեմ վարել, բայց անընդհատ զվարճացել եմ, այդ պատճառով եթե հռչակն ինձ հասներ այդ ժամանակ, չգիտեմ, թե ինձ հետ ինչ կլիներ: Հիմա ես ամբողջությամբ վերահսկողում եմ ինձ ու իմ գործողությունները: Ինչ վերաբերում է իմ մարմնավորած Քրիստիան Գրեյի կերպարին. դա ամենեւին էլ իմ տեսակը, իմ կերպարը չէ»,- նշել է 34-ամյա Ջեյմին:

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Splash-ի



© NEWS.am STYLE