Նաոմի Քեմփբելն ու Քիմ Քարդաշյանը՝ Նյու Յորքում գործնական հանդիպման ժամանակ

11:32   18 հունվարի, 2017

2014 թվականին Նաոմին ծաղրում էր Քիմ Քարդաշյանին, երբ հայուհին ամուսնու հետ հայտնվեց ամերիկյան Vogue-ի շապիկին:

Այն ժամանակ նա բացահայտորեն քննադատեց Աննա Վինտուրին՝ հայտարարելով.

«Ես մոդել եմ: Այս բիզնեսում եմ արդեն 28 տարի: Երբ դու հայտնվում ես Vogue-ի շապիկին, դա հսկայական իրադարձություն է կարիերայում, հարկավոր է արժանանալ այդ պատվին»:

Բայց հիմա Նաոմին ու Քիմ Քարդաշյանը, կարծես, մտերիմ ընկերուհիներ են դարձել:

46-ամյա մոդելին եւ ռեալիթի շոուի 36-ամյա աստղին պապարացիները «բռնացրել» Նյու Յորքում, որտեղ Քիմը քույրերի՝ Քենդալի եւ Քայլիի հետ նկարահանվում է «Օուշենի ութ ընկերուհիները» ֆիլմի տեսարաններում:

«Նրանք գրեթե մեկուկես ժամ անցկացրել են Milos ռեստորանում եւ այդ ընթացքում անընդհատ ժպտացել են: Նրանք հրաժեշտ են տվել արդեն փողոցում»,- հաղորդել են ներքին աղբյուրները:

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Splash-ի



© NEWS.am STYLE