Ադրիանա Լիման՝ ժամացույցի ապրանքանիշի երեկոյին

12:21   18 հունվարի, 2017

Բրազիլացի մոդել Ադրիանա Լիման Ժնեւում մասնակցել է WC Schaffhausen լյուքս դասի ժամացույցի ապրանքանիշի երեկոյին: 35-ամյա գեղեցկուհին ներկայացրել է ապրանքանիշի նոր՝ Da Vinci Collection հավաքածուն:

Մինչ Ադրիանան կեցվածք է ընդունում լուսանկարիչների առջեւ, օվկիանոսից այն կողմ նրան ներառել են «Օուշենի ութ ընկերուհիները» ժապավենի սցենարում, որի գլխավոր դերերում հանդես են գալիս Ռիհանան, Սանդրա Բուլոքը, Քեյթ Բլանշեթը: Ռեժիսորը Գերի Ռոսն է, որին խնդիր են առաջացրել ֆիլմին ապահովել նույն հաջողությունը, որն ունեցել է Քլունիի եւ Փիթի մասնակցությամբ «Օուշենի ընկերները»:

Ֆիլմի տեսարաններում կհայտնվեն Քիմ Քարդաշյանը, Քենդալ եւ Քայլի Ջեներները, Ադրիանա Լիման, Քեթի Հոլմսը եւ Աննա Վինտուրը: Սյուժեի համաձայն՝ ժապավենում աստղերը հայտնվելու են Met Gala-ի կարմիր գորգին:

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ WireImage-ի



© NEWS.am STYLE