Կիսամերկ Նաոմի Քեմփբելը, Իրինա Շեյքը, Ժիզել Բունդխենը եւ Քենդիս Սվեյնփոլը՝ Givenchy Jeans-ի գովազդային արշավում

12:46   18 հունվարի, 2017

Givenchy-ի ստեղծագործական տնօրեն Ռիկարդո Տիշին Givenchy Jeans գարուն-ամառ հավաքածուի նոր գովազդային արշավից լուսանկարներ է հրապարակել:

42-ամյա դիզայներն Instagram-ում Նաոմի Քեմփբելի, Իրինա Շեյքի, Ժիզել Բունդխենի եւ Քենդիս Սվեյնփոլի նկարներ է հրապարակել, այն էլ՝ կիսամերկ:

Արշավի հերոսուհին Նաոմին է, որը նկարահանվել է մոդել Ջասթին Լեւիի հետ:

Գովազդային արշավին մասնակցել են նաեւ Իրինա Շեյքը, Ժիզել Բունդխենն ու Քենդիս Սվեյնփոլը:

Հիշեցնենք, որ Նաոմի Քեմփբելը Նյու Յորքում հանդիպել է Քիմ Քարդաշյանին: Աստղերը համատեղ գործնական ծրագիր են քննարկել, որի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ:



© NEWS.am STYLE