Ալեքսիս Օհանյանն ու Սերենա Ուիլյամսը հարսանիքի օրը կորոշեն փետրվարին

11:02   18 հունվարի, 2017

Ալեքսիս Օհանյանն ու Սերենա Ուիլյամսը մտադիր են ամուսնանալ փետրվարին: Այս մասին գրում է Us Weekly-ն:

Թենիսիստուհին եւ Reddit կայքի հիմնադիրը դեռեւս չեն կողմնորոշվել հանդիսության անցկացման վայրի հարցում, սակայն զույգը որոշել է սպասել «Open Australia»-ի ավարտին, որտեղ հանդես է գալիս Սերենան: Այնուհետեւ նրանք կսկսեն պատրաստվել հարսանիքին:

Բոլորովին վերջերս Ուիլյամսը հայտարարել էր, որ իրեն հուզող միակ բանը մրցաշարում հաղթանակն է:

«Ես կարող եմ հարսանիքի մասին մտածել միայն մրցաշարից հետո: Այո, իհարկե, ես ինձ հրաշալի եմ զգում՝ իմանալով, որ ամուսնանում եմ սիրելի տղամարդու հետ, բայց այն ամենը, ինչ վերաբերում է հարսանիքին, կորոշենք իմ ելույթից հետո: Փետրվարին կմտածենք հարսանիքի մասին»,- նշել է Սերենան:



© NEWS.am STYLE