«Հայաստան, շնորհակալություն ընդունելության համար». Սեւակ Խանաղյան

10:40   18 հունվարի, 2017

Հունվարի 12-ին ուկրաինական X Factor ճանաչված Սեւակ Խանաղյանը ժամանել էր Երեւան։ երգիչը եկել էր չորս օրով եւ ուներ շատ հագեցած գրաֆիկ՝ հանդիպում լրագրողների եւ երկրպագուների հետ, մենահամերգ, այցելություն հայրենի քաղաք Տաշիր եւ այլն։

Եվա ահա այդ չորս օրերը մի ակնթարթի պես անցան։ Սեւակն արդեն մեկնել է Հայաստանից, որտեղ ստացած տպավորությունները այնքան դրական էին, որ տաղանդավոր արտիստը Instagram-ում հրապարակել է երկրպագուների հետ արված սելֆի եւ գրել.

Фото опубликовано Sevak Khanagyan (@sevak_khanagyan)

«Հայաստան, շնորհակալություն ընդունելության համար։ Այս չորս օրերը ամբողջ կյանքում կհիշեմ»,- լուսանկարը մակագրել է Սեւակը։

Հիշեցնենք, ավելի վաղ NEWS.am STYLE-ի թղթակցի հարցին՝ կընդունե՞ր Հայաստանը «Եվրատեսիլ» երգի մրցույթում ներկայացնելու առաջարկը, երգիչը պատասխանել էր.

«Նման առաջարկի դեպքում ինձ համար մեծ պատիվ կլինի ներկայացնել Հայաստանը։ Ի դեպ, ես վստահ եմ, որ Արծվիկը փայլուն ելույթ կունենա այս տարի»։



© NEWS.am STYLE