Ձախողումը քեզ չի սպանում, այն մեծացնում է մի բան անելու ցանկությունդ. Քեւին Քոսթները դարձավ 62 տարեկան

14:25   18 հունվարի, 2017

Հոլիվուդյան աստղ Քեւին Քեսթներն այսօր նշում է ծննդյան 62-ամյակը: Դերասանը «Ոսկե Գլոբուս»-ի եւ «Էմմի»-ի դափնեկիր է, իսկ  1991 թ-ին առաջադրված է եղել «Օսկար»-ի, միանգամից, երկու անվանակարգում` «Լավագույն ֆիլմ» եւ «Լավագույն ռեժիսոր»:

Քոսթները համարվում է ժամանակակից Հոլիվուդի ամենահետաքրքիր ու տաղանդավոր ռեժիսրներից մեկը: Ինքը` դերասանը, կարծում է, որ իր հաջողությունը պայմանավորված է նրանով, որ իր ֆիլմերը սյուժետային առումով տարբերվում են:

Ամենահայտնի «թիկնապահի» մյուս հայտնի եւ անհայտ մեջբերումներից մի քանիսը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

«Բնական է`  ֆիլմը բոլորին չի կարող գոհացնել, սակայն այն պետք է լինի հիշվող: Ես ինձ պրոֆեսիոնալ նկարիչ չեմ համարում բայց կարծում եմ` մարդիկ հեշտությամբ կարող են տարբերել իմ ֆիլմերը»:

«Աստղ լինել` ինչ-որ տեղ նշանակում է լինել գեղեցիկ կին»:

«Ես միշտ հավատարիմ եմ այն բանին, ինչին հավատում եմ»:

«Ես սիրում եմ սպորտը: Ինձ դուր է գալիս լինել դրա մեջ, սակայն կարծում եմ` ես սպորտային ֆիլմերում նկարահանվելու համար հարմար թեկնածու չեմ»:

«Երբ որեւէ ֆիլմ ձախողվում է, այդ պատասխանատվությունը միայն մեկ հոգու ուսերի վրա ընկած չէ»:

«Ես խաղում եմ ոչ թե կինոքննադատների, այլ այն մարդկանց համար, ովքեր գումար են վճարում որպեսզի կինոթատրոնում ֆիլմ դիտեն»:

«Չեմ կարծում` երբեւէ շատ մեծ ռիսկի կդիմեմ: Չնայած չեմ վախենում համարձակ քայլերից»:

«Եթե չհասկանաս քո սահմանները, կյանքում շատ բանի չես հասնի»:

«Ձախողումը քեզ չի սպանում, այն մեծացնում է մի բան անելու ցանկությունդ»:

«Ես երազանքների մեծ երկրպագու եմ: Դժբախտաբար, երազելը առաջին բանն է, որից մարդը սկսում է հրաժարվել` տրվելով իրականությանը»:

«Երբ տեսնում եմ երեխաներիս եւ այն մարդկանց, որոնք գնահատում են ինձ, ինձ աշխարհի ամնահաջողակ մարդն եմ համարում»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE