Ռիտա Օրան կրքոտ լուսանկարով է նշել Instagram-ում բաժանորդների թիվը 11 մլն-ի հասնելը

14:12   18 հունվարի, 2017

Ռիտա Օրան կրքոտ լուսանկարով նշել է Instagram-ում բաժանորդների թիվը 11 մլն-ի հասնելը: 26-ամյա փոփ աստղը միկրոբլոգում լուսանկար է հրապարակել, որում կեցվածք է ընդունել կրծկալով, իսկ կրծքին 11 թիվն է պատկերված:

«Սա իմ բոլոր բաժանորդների համար է, նրանց թիվն արդեն 11 մլն է: Շնորհակալ եմ: Այս տարի բազմաթիվ անակնկալներ են սպասվում ձեզ»,- լուսանկարը մակագրել է Ռիտան:

Ավելի վաղ երգչուհին խոսել էր իր գեղեցկության մասին.

«Ես սուրճ չեմ խմում: Խելագար աշխատանքային գրաֆիկ ունեմ, օրական 4 լիտր ջուր եմ խմում: Երբեք սեփական մարմինս կատարյալ չեմ համարել: Ես անինքնավստահ մարդ եմ, եւ այսօր էլ այդ զգացողությունը չի լքում ինձ: Մենք միշտ դժգոհ ենք մեր մարմնից»:



© NEWS.am STYLE