Ի՞նչ է կատարվում, երբ տղան դիմահարդարում է իր ընկերուհուն (տեսանյութ)

15:05   18 հունվարի, 2017

Եթե որոշել ես տանից դուրս գալ եւ գնալ կարեւոր տեղ, ապա երբեք դիմահարդարումդ չվստահես ընկերոջդ: Նա, իհարկե, շատ ջանք կթափի, բայց երբեք վստահ չես կարող լինել, թե ինչ արդյունքով կմնաս վերջում:

Սակայն, եթե պարզապես որոշել ես հումորով մոտենալ այս ամենին, ուրեմն տուր վրձիններդ սիրելիին եւ տես` արդյոք նա ֆիքսե՞լ է դիմահարդարվելու քո հմտությունները:)

Այսպես օրինակ`ոճաբան Քրիստեն ՄաքԳաունը որոշել է հումորային տեսանյութ ներկայացնել YouTube-ի իր ալիքի հետեւորդներին: Նա իր դիմահարդարման պարագաները հանձնել է ընկերոջը, որպեսզի վերջինս զբաղվի տվյալ օրվա իր make up-ով: Տեսեք, թե ինչ է ստացվել արդյունքում:)

Պատրաստեց Սյունե Առաքելյանը



© NEWS.am STYLE