Միշոն կնոջ հետ վերադարձել է Հայաստան. Սոնայի նոր լուսանկարը՝ Երեւանից

13:46   18 հունվարի, 2017

Ավարտվեց ռեփեր Միշոյի եւ կնոջ՝ ամերիկահայ հաղորդավարուհի Սոնա Հովհաննիսյանը ճանապարհորդությունը Եվրոպայում։ Զույգը մեկնել էր Իսպանիա եւ Իտալիա, մասնավորապես այցելել Բարսելոն, եղել Սալվադոր Դալիի թանգարանում (Ֆիգերաս քաղաք), ինչից հետո հասել հեքիաթային Իտալիա։ Հռոմում, Վենետիկում, Միլանում, Ֆլորենցիայում, ինչպես նաեւ Վատիկանում շրջելուց հետո ամուսինները վերադարձել են ձյունառատ Հայաստան։

Фото опубликовано Sona Oganesyan (@sonaoganesyan)

Фото опубликовано Sona Oganesyan (@sonaoganesyan)

Չնայած եղանակային պայմանների կտրուկ փոփոխությանը՝ Սոնան տանը չի փակվել եւ դուրս է եկել զբոսնելու ցրտաշունչ Երեւանում։

Фото опубликовано Sona Oganesyan (@sonaoganesyan)

«Վերադարձ Երեւան։ Շատ ցուրտ, բայց գեղեցիկ  է»,- Instagram-ում գրել է Սոնան։

Հիշեցնենք, որ ճանապարհորդությունից առաջ Միշոն թողարկել էր իր նոր «Մառախուղ» ալբոմը եւ նկարահանել տեսաահոլովակ՝ «Զառանցանք»։

 

 



© NEWS.am STYLE