Mercedez-Benz Fashion week Russia. Julia Nikolaeva

20:52   22 հոկտեմբերի, 2012

Այս անգամ Mercedes-Benz Fashion Week Russia-ն ներկայացրել է իր մշտական մասնակցին եւ Julia Nikolaeva սեփական մարկայի հեղինակ Յուլիա Նիկոլաեւային։ Ինչպես նշել է Mercedes-Benz Fashion week Russia-ի պաշտանական կայքը, քննադատները նրա ոճն անվանում են ՙմեգապոլիսի ինտելեկտուալ գրանժ՚, բայց նա ձգտում է էպատաժի։ Նրա ստեղծագործական հայացքով հսկայական քաղաքը ոչ այլ ինչ է, քան գեղարվեստական կերպար, լիքը լցված իմաստների տարբեր երանգներով։

Ցուցադրումը հույզերի յուրօրինակության և պայթյունի կարիք երբեք չի ունեցել, սակայն Յուլիան, այնուամենայնիվ, ամեն անգամ իրենից ինչ-որ բան է մտցնում, էքստրավագանտ ինչ-որ բան. բացի սեփական մոդելների ձեւավորումից, Նիկոլաեւան այս տարի մշակել է քայլաբեմի ձեւավորում։ Նա ամբողջ քայլաբեմը պատել է կանաչ խոտով (հավանական է նաեւ՝ բնական)։ Մոդելները քայլաբեմ էին դուրս գալիս կարծես առավոտյան այգի դուրս կգային՝ թարմ օդ շնչելու եւ զբոսնելու։ Նրանք քայլում էին մեծ զոլերով կամ ծաղկային տպագրությամբ ազատ, ՙանփույթ՚ կարված հագուստով՝ թեթեւ սանդալները ձեռքներում պահած։ Ես ինքս հանկարծ ուզեցի շպրտել կոշիկներս եւ նետվել բեմով քայլելու։ Իսկ քանի որ նման հնարավորություն չունեի, խորը շունչ քաշելով՝ շարունակեցի վայելել դիզայների թեթեւ էտյուդները։

Նշենք, որ Յուլիա Նիկոլաեւան ավարտել է Ստրոգանովկան, աշխատել է հեռուստատեսությունում եւ կինոյում։ Բացի քայաբեմի գծերից, դիզայները նաեւ pret-a-porte հավաքածուներ է ստեղծում։



© NEWS.am STYLE