Մասնագետի խորհուրդները. հոնքերի մատիտ ենք ընտրում

15:41   22 մարտի, 2013

Ցանկացած աղջիկ կատարյալ՝ գեղեցիկ կորով եւ ուրվագծված հոնքերի մասին է երազում: Դրան հասնում ենք հասանելի ցանկացած միջոցներով. անխնա հանում ենք դրանք կամ, հակառակը, փորձում ենք տեսողականորեն ավելի խիտ դարձնել, ներկում ենք: Հոնքերը ճիշտ նկարելու դեպքում կարելի է լավ արդյունքների հասնել: Այն կարելի է անել ամեն օր, առավոտյան դիմահարդարման ժամանակ, մատիտի օգնությամբ: Իսկ ինչպե՞ս, կպատմի դիմահարդար Մարինա Հովսեփյանը:

«1. Ավելի բաց երանգ օգտագործեք հոնքերի այն հատվածի համար, որ քթին ավելի մոտ է, եւ ավելի մուգ՝ հոնքերի կեսից մինչեւ վերջ: Ձեզ հարկավոր է միայն թեթեւակիորեն ընդգծել դրանց սահմանները կամ ավելի խիտ դարձնել:

2. Հոնքերի մազիկներին նմանեցվող գծերը պետք է մեկը մյուսի վրա լինեն:

3. Մատիտով ընդգծելուց հետո կարելի է հոնքերը թեթեւակիորեն սանրել հատուկ խոզանակով:

4. Հոնքերի մատիտ ընտրելիս առաջին հերթին ուշադրություն դարձրեք կարծրությանը. որքան կարծր, այնքան ավելի լավ: Փափուկ մատիտ օգտագործելու դեպքում հոնքերը շատ ներկված տեսք կունենան. աչքի մատիտները հարմար չեն:

5. Բնական հայացք ունենալու համար ընտրեք երկու տարբեր երանգ, որոնք մոտ են ձեր հոնքերի բնական գույնին»:



© NEWS.am STYLE