Կիանու Ռիվզը՝ վինտաժային մոտոցիկլով. դերասանին «բռնացրել» են Հոլիվուդում

15:15   18 հունվարի, 2017

 Կիանու Ռիվզը հազվադեպ է ընկնում պապարացիների աչքին, բայց նրանց հաջողվել է Արեւմտյան Հոլիվուդում «բռնացնել» 52-ամյա դերասանին:

Արտիստին նկատել են Norton Commando վինտաժային մոտոցիկլով:

Նշենք, որ փետրվարի 10-ին մեծ էկրան է բարձրանալու Ռիվզի մասնակցությամբ «Ջոն Ուիք» մարտաֆիլմի երկրորդ մասը: Ժապավենի սպասման վարկանիշն անցնում է 90%-ից:

Սյուժեի համաձայն՝ Ջոնի նախկին գործընկերը որոշում է իր վերահսկողության տակ վերցնել մարդասպանների խմբին, իսկ Ուիքը հարկադրված է հետ վերադառնալ աշխատանքի: Ջոնը Հռոմ է ուղեւորվում, որտեղ ստիպված է լինելու պայքարել աշխարհի ամենավտանգավոր մարդասպանների դեմ:

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝  Coleman-Ryner



© NEWS.am STYLE