Ջոլիի եւ Փիթի դստեր կենսաբանական մայրն ուզում է հանդիպել երեխայի հետ

15:36   18 հունվարի, 2017

2005 թվականին Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը Եթովպիայում որդեգրեցին Զախարային:

Այն ժամանակ աղջիկը 6 ամսական էր: Ջոլին ու Փիթը հայտարարեցին, որ երեխայի մայրը մահացել է ՁԻԱՀ-ից, սակայն շուրջ երկու տարի առաջ աղջկա մայրը հայտնվել է՝ եթովպիական իշխանություններին մեղադրելով փաստաթղթեր կեղծելու եւ խարդախության մեջ:

Անջելինան՝ Շեյլոյի եւ Զախարայի հետ 2014-ին

Ըստ US Weekly-ի՝ 11-ամյա Զախարայի կենսաբանական մայրը՝ Մենտեվաբ Դավիտ Լեբիսոն, ցանկանում է տեսնել երեխային:

«Պարզապես ուզում եմ՝ նա իմանա, որ ես ողջ եմ: Ուզում եմ նրա հետ շփվելու հնարավորություն ունենալ: Չեմ պատրաստվում դստերս հետ վերցնել, պարզապես ուզում եմ նրա հետ կապ պահպանել, երբեմն խոսել նրա հետ: Այս ամբողջ ընթացքում նրա համար մայր է եղել Անջելինան, ոչ թե ես: Բայց դա չի նշանակում, որ չեմ կարոտում նրան: Ես անընդհատ կարոտում եմ դստերս: Ես ամեն օր մտածում եմ նրա մասին, երազում են լսել նրա ձայնը, տեսնել նրա դեմքը: Տխրում եմ, որ չեմ կարողանում միասին նշել նրա տարեդարձն ու այլ տոնել: Ուզում եմ, որ իմանա, որ ես նրա մայրն եմ, որը սիրում է նրան նույնքան շատ, որքան Անջելինան»,- հայտարարել է Մենտեվաբը:

Փիթը եւ Զախարան՝ 2007-ին

Ի դեպ՝ շուրջ մեկ տարի առաջ Զախարան ցանկություն է հայտնել ծանոթանալ հարազատ մոր հետ:

 



© NEWS.am STYLE