3000 դոլար արժողությամբ զգեստով Ադրիանա Լիման՝ Ժնեւում կազմակերպված գալա-երեկոյին

16:25   18 հունվարի, 2017

Այս օրերին նորաձեւության, կինոյի, երաժշտության եւ բիզնեսի աստղերը Շվեյցարիայում են:

Դավոսում անցկացվում է Համաշխարհային տնտեսական համաժողովը, որտեղ տարբեր միջոցառումների են մասնակցել Շակիրան, Ֆորեսթ Ուիթեքերը, Ջորջ եւ Ամալ Քլունիները:

Շակիրան եւ Ֆորեսթը հատուկ պարգեւի են արժանացել՝ Կոլումբիայում եւ Ուգանդայում աղքատ ընտանիքների օգնության բարեգործական ծրագրերում ներդրման համար:

Մինչ այդ, Ժնեւում լյուքս դասի ժամացույցների WC Schaffhausen ապրանքանիշի գալա-երեկոյին մասնակցել են Ադրիանա Լիման եւ Նաոմի Հարիսը:

Բրազիլացի մոդելը հասցրել է նույնիսկ երկու միջոցառման մասնակցել:

Առաջինի մասին արդեն գրել ենք, իսկ երկրորդին՝ գալա-ընթրիքին, Լիման ներկայացել է Cushnie et Ochs-ից 3 հազար դոլար արժողությամբ զգեստով:

Սեղանի շուրջ Ադրիանային ընկերակցել է Լյուիս Հեմիլթոնը:

 

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ WireImage-ի



© NEWS.am STYLE