Isabel Marant-ից կարճ կիսաշրջազգեստով Քայլի Ջեները՝ ռեփեր Tyga-ի հետ ժամադրության գնալիս

16:43   18 հունվարի, 2017

Մինչ Քիմ Քարդաշյանը Նյու Յորքում գործնական հանդիպում է անցկացնում Նաոմի Քեմփբելի հետ, նույն քաղաքում Քայլի Ջեներին «բռնացրել» են ռեփեր Tyga-ի հետ ժամադրության ժամանակ:

Ռեալիթի շոուի 19-ամյա աստղը Isabel Marant-ից 600 դոլար արժողությամբ կարճ կիսաշրջազգեստով Tyga-ի հետ գնացել է Carbone ռեստորան՝ ընթրելու:

Սիրահար զույգին ընկերակցել է The Weeknd-ը, որն անցյալ շաբաթ հայտնվել էր նախկին եւ ներկա ընկերուհիներ մոդել Բելլա Հադիդի եւ երգչուհի Սելենա Գոմեսի՝ հարաբերություններ պարզելու կենտրոնում:

Մոդելը զայրացել է Սելենայի վրա եւ դադարել հետեւել նրա Instagram-ին:

Ի դեպ՝ Քայլին Քիմի եւ Քենդալի հետ Նյու Յորքում մասնակցում է «Օուշենի ութ ընկերուհիները» ֆիլմի նկարահանումներին:

 

Աղբյուրը՝  Daily Mail

Լուսանկարները՝ Mega-ի, AKM-GSI-ի



© NEWS.am STYLE