«Օուշենի ութ ընկերուհիների» նկարահանող խումբը ցնցված է ֆիլմում Քիմ Քարդաշյանին ներառելու առիթով

17:32   18 հունվարի, 2017

Երեկ անսպասելիորեն տեղեկացանք, որ «Օուշենի ութ ընկերուհիները» ֆիլմում հայտնվելու են նաեւ Քիմ Քարդաշյանն ու Քենդալ եւ Քայլի Ջեներները: Ժապավենի գլխավոր դերերում հանդես են գալիս Ռիհանան, Սանդրա Բուլոքը եւ Քեյթ Բլանշեթը: Նկարահանումներն անցկացվում են Նյու Յորքում, իսկ պրեմիերան նախանշված է 2018 թվականի հունիսի 8-ին: Ֆիլմի ռեժիսորը Գերի Ռոսն է:

Քիմը քույրերի հետ հայտնվելու է ֆիլմի տեսարաններից մեկում՝ Met Gala-ի կարմիր գորգին:

Նույն տեսարանում նկարահանվում են նաեւ Քեթի Հոլմսը, Ադրիանա Լիման եւ Աննա Վինտուրը:

Հետաքրքիրն այն է, որ նկարահանումների հրապարակում Քիմի հայտնվելն անակնկալ է եղել նաեւ նկարահանող խմբի համար, ինչից կարելի է ենթադրել, որ սցենարում փոփոխությունները վերջին պահին են արվել:

«Տարօրինակ է, որ Քիմը համաձայնել է մասնակցել նկարահանումներին: Առավել եւս, որ սյուժեի համաձայն՝ թանգարանի լոգասենյակում ինչ-որ բան պետք է գողանան: Իսկ մենք գիտենք, որ Քիմին Փարիզում ձեռնաշղթաներով հենց լոգասենյակում են փակել: Նա պետք է վատ զգար այդ պատճառով, բայց Քիմը, կարծես, հրաշալի է կատարում իր խնդիրը: Բայց եթե անկեղծ լինենք, ամբողջ նկարահանող խումբը ցնցված է, որ Քիմին ներառել են ֆիլմում, որում թանկարժեք իրերի գողություն կա»,- Page Six պարբերականին հաղորդել են ներքին աղբյուրները: 



© NEWS.am STYLE