Ջեյ Լոն՝ «Կապույտի երանգները» սերիալի երկրորդ սեզոնի նկարահանումներին

18:04   18 հունվարի, 2017

Ջեյ Լոյի էներգիային միայն նախանձել կարելի է: 47-ամյա երգչուհին միանգամից մի քանի նախագծի է մասնակցում:

Լոպեսն իսպաներեն ալբոմ է ձայնագրում նախկին ամուսնու՝ Մարկ Էնթոնիի հետ, երգ է մշակում այժմյան սիրելիի՝ ռեփեր Դրեյքի հետ, Վեգասում իր շոուին է նախապատրաստվում, ֆոտոսեսիաների է մասնակցում, ինչպես նաեւ վարում է The World of Dance հայտնի շոուն:

Այս ամենին ավելացել են նաեւ «Կապույտի երանգները» (Shades Of Blue) ոստիկանական սերիալի երկրորդ սեզոնի նկարահանումները, որտեղ Լոպեսը Ռեյ Լիոտայի հետ հանդես է գալիս գլխավոր դերում:

 

Աղբյուրը՝  Daily Mail

Լուսանկարները՝ NBC-ի

 

 



© NEWS.am STYLE