Հմայիչ Ռիհանային «Օուշենի ութ ընկերուհիների» նկարահանումներից հետո նկատել են զարմուհու հետ զբոսնելիս

11:33   19 հունվարի, 2017

Նյու Յորքում ամբողջ թափով ընթանում են «Օուշենի ութ ընկերուհիները» ֆիլմի նկարահանումները, որի գլխավոր դերերում հանդես են գալիս Ռիհանան, Սանդրա Բուլոքը, Քեյթ Բլանշեթը: Պրեմիերան նախանշված է 2018 թվականի հունիսի 8-ին: Ռեժիսորը Գերի Ռոսն է, որի առջեւ խնդիր են դրել՝ ժապավենի համար ապահովել նույն հաջողությունը, որն ունեցել է Քլունիի եւ Փիթի մասնակցությամբ «Օուշենի ընկերները»:

Ֆիլմի տեսարաններում հայտնվելու են նաեւ Քիմ Քարդաշյանը քույրերի՝ Քենդալի եւ Քայլիի հետ, Քեթի Հոլմսը, Ադրիանա Լիման:

«Օուշենի ութ ընկերուհիները» ֆիլմի նկարահանումներից հետո Ռիհանային «բռնացրել» են զարմուհու՝ Մաջեսթիի հետ զբոսնելիս:

Ռիհանան երկար մուշտակով է եղել, ինչպես Քիմ Քարդաշյանը, որն այս օրերին նկարահանումների է գնում բացառապես մուշտակով:

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Splash-ի



© NEWS.am STYLE