Քիմ Քարդաշյանը կրկին հերքել է ամուսնալուծության մասին լուրերը

12:02   19 հունվարի, 2017

Քիմ Քարդաշյանը կրկին հերքել է ամուսնալուծության մասին լուրերը: Ըստ US Weekly-ի՝ Քիմն ապահարզանի մասին մտածում էր, երբ Քանյեն նյարդային խանգարմամբ հիվանդանոցում էր, քանի որ վախենում էր, որ 39-ամյա ռեփերի մոտ խնդիրները կկրկնվեն:

«Քանյեն նրան համոզել է չամուսնալուծվել: Նա շատ է աշխատում իր վրա եւ անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի նման բան չկրկնվի: Քանյեն թերապիայի կուրս է անցնում, նա շատ էր աշխատում, այդ պատճառով էլ հիվանդանոց ընկավ: Երբ Քանյեն հետեւում է բժիշկների խորհուրդներին, Քիմը երջանիկ է, տեսնում է, որ Քանյեի վիճակը շատ ավելի լավ է: Հիմա Քիմը չի մտածում ապահարզանի մասին»,- հաղորդել են ներքին աղբյուրները:

Հիշեցնենք, որ ներկայում Քիմը Նյու Յորքում է, որտեղ քույրերի հետ նկարահանվում է «Օուշենի ութ ընկերուհիները» ֆիլմի տեսարաններում



© NEWS.am STYLE