Ջեյ Լոն, Ջասթին Թիմբերլեյքը, Ջոնի Դեփն ու People's Choice Awards-ի այլ հաղթողները

10:31   19 հունվարի, 2017

Լոս Անջելեսում անցկացվել է People's Choice Awards ամենամյա մրցանակաբաշխության արարողությունը, որը շնորհում են ոչ թե կինոքննադատների եւ փորձագետների, այլ առցանց քվեարկության արդյունքներով:

Դե ինչ, օրվա հերոսը, թերեւս, Ջենիֆեր Լոպեսն է, քանի որ 47-ամյա երգչուհին առաջին անգամ է ստացել երանելի պարգեւը. նա առաջադրվել է ութ անգամ, եւ հիմա, վերջապես, հաղթել է:



Մենք արդեն ներկայացրեցինք, թե ինչպիսի տեսք են ունեցել աստղերը կարմիր գորգին, իսկ հիմա խոսենք հաղթողների մասին:

Հիմնական անվանակարգերում հաղթել են.

Սիրվախշծ ֆիլմ՝ Finding Dory

Սիրված էքշն-ֆիլմ՝ Deadpool

Սիրված դերասանուհի՝ Ջենիֆեր Լոուրենս

Սիրված դերասան՝ Թոմ Հենքս

Սիրված դրամատիկ դերասան՝ Թոմ Հենքս

Սիրված դրամատիկ դերասանուհի՝ Բլեյք Լավլի

Սիրված էքշն-դերասանուհի՝ Մարգո Ռոբի

Սիրված էքշն-դերասան՝ Ռոբերտ Դաունի-կրտսեր

Ցերեկային շոուի սիրված հաղորդավարուհի՝ Էլեն Դեջեներես

Կինոյի սիրված կուռք՝ Ջոնի Դեփ

Հեռուստատեսային սիրված դրամատիկ դերասանուհի՝ Պրիյանկա Չոպրա

Հեռուստատեսային սիրված երգիծական դերասանուհի՝ Սոֆիա Վերգարա

Հեռուստատեսային քրեական դրամայի սիրված դերասանուհի՝ Ջենիֆեր Լոպես («Կապույտի երանգները»)

Սիրված կատարող՝ Ջասթին Թիմբերլեյք

Սիրված կատարողուհի՝ Բրիթնի Սփիրս

Սիրված խումբ՝ Fifth Harmony

Սիրված R&B կատարող՝ Ռիհանա

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Getty-ի, Bei-ի, EPA-ի, AFP-ի, AP-ի, REX-ի, Shutterstock-ի, PA-ի, Reuters-ի, Splash-ի, BroadImage-ի



© NEWS.am STYLE