Գրիգոր Դանիելյանի հուզիչ շնորհավորանքը կնոջ ծննդյան առիթով

11:18   19 հունվարի, 2017

Հունվարի 11-ին սիրված եւ ճանաչված դերասան, սցենարիստ Գրիգոր Դանիելյանը նշում էր  ծննդյան 33-րդ տարեդարձը։ Իսկ այսօր՝ հունվարի 19-ին էլ 33-ամյակը տոնում է նրա կինը՝ երգչուհի Հռիփսիմե Ելինյանը։ Եվ եթե ամուսնու ծննդյան օրը Հռիփսիմեն սոցցանցերում շնորհավորել էր Գրիգորին ու ցուցադրել իր անակնկալը, ապա այժմ հերթը Գրիգորինն է։

Фото опубликовано Hripsime Yelinyan (@ripayelinyan)

Կնոջ ծննդյան առիթով դերասանը Instagram-ում հրապարակել է Հռիփսիմեի լուսանկարը եւ գրել.

Фото опубликовано Grigor Danielyan (@grigdan)

«Մարդ, ում համար գժվել եմ, գժվում եմ ու շարունակելու եմ գժվել։ Իմ կյանքին գույն տվող իմ սիրտ, իմ թթվածին, իմ ամեն ինչ, շնորհակալ եմ Աստծուն, որ Քեզ ունեմ։ Ուզում եմ, որ միշտ ժպտաս, լինես առողջ ու իմ կողքին։ Շնորհավոր ծնունդդ իմ ՍԵՐ»,- շնորհավորել է երջանիկ ամուսինը։

Фото опубликовано Grigor Danielyan (@grigdan)

Իսկ մենք նշենք, որ Գրիգորն ու Հռիփսիմեն այժմ սպասում են իրենց երկրորդ երեխայի լույս աշխարհ գալուն, եւ փոքրիկ Ալբերտոն շուտով եղբայր կունենա։ 



© NEWS.am STYLE