Իրինա Շեյքը՝ S Moda-ի շապիկին

14:15   19 հունվարի, 2017

Իրինա Շեյքը կհայտնվի իսպանական S Moda ամսագրի շապիկին եւ էջերում: 31-ամյա ռուսաստանցի մոդելին նկարել է անգլիացի լուսանկարիչ Ռովան Փեփիերը, իսկ ամսագրի շապիկի լուսանկարը Բրեդլի Կուպերի ընկերուհին հրապարակել է իր Instagram-ում:

Երեկ համացանցում Givenchy-ի գովազդային արշավից լուսանկարներ էին հայտնվել:

Ընկերության ստեղծագործական տնօրենը Givenchy Jeans-ի գարուն-ամառ հավաքածուի գովազդային նկարներ է հրապարակել:

42-ամյա դիզայներն իր Instagram-ում կադրեր էր հրապարակել, որոնցում պատկերված են կիսամերկ Նաոմի Քեմփբելը, Իրինա Շեյքը, Ժիզել Բունդխենը եւ Քենդիս Սվեյնփոլը:



© NEWS.am STYLE