Ջոնի Դեփի առաջին ելույթը Էմբեր Հերդից բաժանվելուց հետո

12:36   19 հունվարի, 2017

Լոս Անջելեսի Microsoft Theater-ում անցկացվել է People's Choice Awards ամենամյա մրցանակաբաշխության արարողությունը, որի հաղթողների թվում է նաեւ Ջոնի Դեփը: 53-ամյա դերասանը մրցանակի է արժանացել «Կինոյի սիրված կուռք» անվանակարգում:

Էմբեր Հերդից բաժանվելուց հետո առաջին պաշտոնական ելույթում Դեփը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին:

«Ես այստեղ եմ եկել միայն մեկ պատճառով: Ես այստեղ եմ հանուն ձեզ՝ իմ երկրպագուների: Հանուն նրանց, ովքեր սատարել են ինձ ե՛ւ լավ, ե՛ւ վատ ժամանակներում: Հանուն նրանց, ովքեր վստահում են ինձ:

Զգացված եմ, որ ինձ հրավիրել են այսօրվա միջոցառմանը, շատ եմ գնահատում դա: Չեք էլ պատկերացնում, թե որքան շատ:

Ձեր բարությունը, սերը եւ ուշադրությունն անգնահատելի են: Այդ պատճառով էլ այս օրն առանձնահատուկ է ինձ համար: Ես եկել եմ՝ շնորհակալություն հայտնելու եւ ասելու այն, ինչ իսկապես զգում եմ:

Բոլորս հրաշալի գիտենք, որ ոչ ոք այս երեկո բեմ չէր բարձրանա, եթե չլինեիք դուք: Շնորհակալ եմ»,- հուզիչ ելույթում ասել է դերասանը, որն անցյալ շաբաթ վերջապես ստացավ ապահարզանի փաստաթղթերը:

 

Աղբուրը՝  US Weekly



© NEWS.am STYLE