Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն ապահարզանի մասին հերթական լուրերից հետո հանրությանն են ներկայացել

14:40   19 հունվարի, 2017

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն ապահարզանի մասին հերթական լուրերից հետո հանրությանն են ներկայացել: Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի աստղն ու ռեփերն Ագուրա Հիլզում Hugo’s հաստատությունում լանչի են գնացել:

]

Զույգին է միացել Քիմի ավագ քույրը՝ Քորթնին, որին, ի դեպ, վերջերս բռնացրել էին Ջասթին Բիբերի հետ ժամադրության ընթացքում:

Քիմն ու Քանյեն ներկայացել են պատռված ջինսերով, թիկնապահներով շրջապատված:

Քիմը կրկին ամուսնու Yeezy շարքից կոշիկով է եղել, ինչպես նաեւ ամուսնու նվիրած ոսկյա կախազարդով (Kanye West x Jacob the Jeweler-ի արտադրանքը Քիմն առաջին անգամ ցուցադրել էր անցյալ տարվա օգոստոսին, VMA-ի ժամանակ):

Նշենք, որ այսօր հայտնի դարձավ, որ Քանյեն վաղը չի մասնակցելու Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը:

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ AKM-GSI-ի



© NEWS.am STYLE