Ի՞նչ դիմահարդարմամբ կարելի է գնալ աշխատանքի (տեսանյութ)

15:02   19 հունվարի, 2017

Կախված աշխատանքի բնույթից մարդու dress code-ն ու հարդարումը տարբեր է լինում: Սակայն դասական ոճը, գրեթե, միշտ ակտուալ է ցանկցած բնագավառում:

Աշխատանքի գնալիս ինչպես հագուստի, այնպես էլ դիմահարդարման մեջ պետք չեն չարաշահումներ: Որքան մինիմալիստական եւ կոկիկ, այնքան ավելի հաճելի…

Դիմահարդարումը, ինչպես եւ հագուստը, ցանկալի է, որ լինի զուսպ եւ ոչ շատ ճչացող, հատկապես, երբ ամեն օր գնում եք նույն աշխատավայրը:

Եթե աշխատում եք գրասենյալում, ապա դիմահարդար Ռաիցա Կոնտավիի առաջարկած make up-ի տարբերակը ձեզ հաստատ դուր կգա:

Ռաիցան մեղմ գույների միջոցով շեշտում է աչքերը` դրանք ընդգծելով սեւաներկի նուրբ շերտով եւ թարթչաներկով, իսկ շուրթերին տարածում է դասական համարվող շագանակագույն երանգի շրթներկ:

Այս look-ն ամբողջությամբ կարող եք ստանալ նրա ցուցումների օգնությամբ:

Պատրաստեց Սյունե Առաքելյանը



© NEWS.am STYLE