Christian Dior-ից շքեղ զգեստով Էմիլի Ռատաժկովսկին՝ Vogue España-ում

15:21   19 հունվարի, 2017

Էմիլի Ռատաժկովսկին շարունակում է նվաճել նորաձեւության Օլիմպոսը:

25-ամյա մոդելն իր Instagram-ում լուսանկարների շարք է հրապարակել, որոնք վկայում են, որ գեղեցկուհին հայտնվել է Vogue España-ի փետրվարի համարում:

Էմիլին առաջին անգամ է հայտնվելու Vogue España-ին, սա նաեւ նրա երկրորդ մասնակցությունն է հայտնի պարբերականի ֆոտոսեսիային:

Մինչ տասը միլիոն բաժանորդները դիտում են Էմիլիի լուսանկարները, մոդելը մեկնաբանել է ֆոտոսեսիան:

«VOGUE SPAIN! Շնորհակալություն»,- իր միկրոբլոգում գրել է Blurred Lines հոլովակի աստղը:

Ամսագրի շապիկին Էմիլին ներկայացել է Christian Dior-ից զգեստով:

«Սա վերջին լուսանկարն է ֆոտոսեսիայից, որը ցուցադրում են»,- մեկ այլ լուսանկար էլ մակագրել է Ռատաժկովսկին:



© NEWS.am STYLE