Քենդալ Ջեներն ու համառ երկրպագուն՝ Նյու Յորքի փողոցներում

17:16   19 հունվարի, 2017

Քենդալ Ջեները դեռեւս Նյու Յորքում է, որտեղ քույրերի՝ Քիմի եւ Քայլիի հետ նկարահանվում է «Օուշենի ութ ընկերուհիները» ֆիլմում: Ժապավենի գլխավոր դերերում հանդես են գալիս Ռիհանան, Սանդրա Բուլոքը եւ Քեյթ Բլանշեթը: Նկարահանումներն անցկացվում են Նյու Յորքում, իսկ պրեմիերան նախանշված է 2018 թվականի հունիսի 8-ին: Ֆիլմի ռեժիսորը Գերի Ռոսն է:

Մինչ այդ, 21-ամյա մոդելը քրոջ՝ Քայլիի հետ հանդիպման գնալիս փողոցում հանդիպել է երկրպագուին եւ որոշել փոքր-ինչ զրուցել նրա հետ:

Իհարկե, հայտնի չէ, թե ինչ է խոսել Քենդալը երկրպագուի հետ, բայց պապարացիները կարողացել են լուսանկարել Քիմի քրոջը:

 

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ AKM-GSI-ի



© NEWS.am STYLE