Վեց խորհուրդ՝ տղամարդուն դավաճանությունից հետ պահելու համար

15:15   20 մարտի, 2017

Տղամարդիկ կարիք ունեն ներքուստ զգալու, որ իրենց գնահատում եւ հարգում են: Ամենաշատը նրանց տխրեցնում է գիտակցությունը, որ հիասթափեցնում են կնոջը: Տղամարդն ուզում է հերոս լինել: Այդ պատճառով նրան դավաճանությունից հետ պահելու համար հարկավոր է.

1. Սեքսում նախաձեռնություն հանդես բերել: Նրան օգնեք ցանկալի զգալ:

2. Բաց եղեք փորձարկումների համար: Եթե վախենում եք նորույթից եւ անհայտից, ժամանակի ընթացքում նա կգնա նրա մոտ, ով չի վախենում:

3. Պետք չէ չափից շատ հարմարվել նրան: Նա ձեզ ընտրել է այնպիսին, ինչպիսին կաք, եթե անգամ նրան միշտ փոքր-ինչ այլ կերպար է դուր եկել: Բայց երբ սկսում եք ամեն հարցում հարմարվել, կորցնում եք նրան: Այդ ժամանակ նա կմոռանա, թե ինչու է սիրահարվել ձեզ:

4. Մի փորձեք ամեն ինչ վերահսկել: Կարող ենք ինքներս էլ չնկատել, թե ինչպես ենք դա անում: Գումարած դրան՝ դժգոհել, մեղադրել, քննադատել, սղոցել:

5. Համոզվեք, որ նա գիտի, որ գնահատում եք իրեն: Եթե հասել եք նրան, որ տղամարդն ամուսնացել է ձեզ հետ, դա դեռեւս վերջը չէ: Նա դեռ կարող է հեռանալ, այդ պատճառով մի թուլացեք եւ շարունակեք նրան սիրո խոսքեր ասել:

6. Նրան անձնական տարածք տվեք: Որոշ տղամարդիկ դավաճանում են, քանի որ տանը մեծ ճնշում են զգում: Եվ նրանք ուզում են ազատություն ստանալ: Մի փորձեք նրա ամբողջ ժամանակը ձեզանով լցնել:

 

Աղբյուրը՝ Otvetnavse.com



© NEWS.am STYLE