Ինչպիսի՞ կանանց համար են տղամարդիկ շատ գումար ծախսում

18:04   19 մարտի, 2017

Ռոչեսթըրի համալսարանի գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ տղամարդու աչքում կարմիր զգեստ հագնող կինն ասոցացվում է սեքսին առնչվող բնազդների հետ։ Ելնելով դրանից՝ այն կանանց, որոնք սիրում են կարմիր հագուստ հագնել, ավելի հաճախ են ժամադրությունների հրավիրում եւ մեծ գումարներ ծախսում նրանց վրա։

Հետազոտության ընթացքում գիտնականները հարցում են անցկացրել ավելի քան 100 երիտասարդի շրջանում, որոնց մեծ մասը դեռեւս չի ավարտել համալսարանը։ Տղամարդանց գրավիչ աղջիկների լուսանկարներ են ցույց տվել ու հարցրել, թե նրանցից որո՞նք են առավել գայթակղիչ թվում եւ որո՞նց հետ նրանք ֆիզիկական շփում կցանկանային ունենալ։ Լուսանկարները շրջանակված են եղել կարմիր, սպիտակ, մոխրագույն եւ կանաչ գույներով։

Միեւնույն աղջիկների մասին տղամարդիկ տարբեր կարծիք են հայտնել՝ կախված նկարի գույնից։ Կարմիրը «տղամարդուն ստիպել է» տվյալ աղջկա համար երկու անգամ շատ ավելի գումար ծախսել, քան մյուսների։

Չնայած տղամարդիկ չեն գիտակցել հենց այդ գույնի ազդեցությունը՝ նրանցից շատերը խոստովանել են, որ գույնն ինչ-որ կերպ ազդել է նրանց ընտրության վրա։

Հետազոտության հեղինակ պրոֆեսոր Էնդրյու Էլիոթի խոսքով՝ փորձի արդյունքները հերթական անգամ ապացուցեցին, որ հասարակությունը կարմիրն իզուր չի ընտրել որպես սիրո գույն։



© NEWS.am STYLE