Մելաձեի դուստրն ապշեցրել է համեստ հարսանիքից լուսանկարով

12:33   20 հունվարի, 2017

Վալերի Մելաձեի դուստրը՝ Ինգան, ապշեցրել է համեստ հարսանիքից լուսանկարով: Իր Instagram-ում աղջիկն ամուսնու՝ Al Jazeera-ի լրագրող, անգլիացի Նորի Վերգեզի հետ լուսանկար է հրապարակել:

Հայտնի երգչի դուստրը խոստացել է եւս մեկ հարսանիք անել, բայց արդեն մեծ թվով հյուրերի մասնակցությամբ:

Դատելով լուսանկարի մակագրությունից՝ հարսանիքը տեղի է ունեցել հունվարի 14-ին:

«Մեծ օր, համեստ տոն: Չեմ համբերում, թե երբ եմ այն մեկ անգամ եւս նշելու հոկտեմբերին, շատ ավելի մեծ թվով հյուրերի հետ»,- գրել է Ինգան:

Բազմաթիվ բաժանորդներ անմիջապես սկսել են շնորհավորել արտիստի դստերը:

Ինգայի փեսացուն ամուսնության առաջարկություն է արել ռոմանտիկ միջավայրում: Զույգը նշանադրվել է Մարաքեշում: Վերգեզը հանգստյան օրերին սիրելիին այնտեղ է հրավիրել եւ մեծ անակնկալ մատուցել:



© NEWS.am STYLE