58-ամյա Շերոն Սթոունին «բռնացրել» են Բեւեռլի Հիլզում ֆիլմի նկարահանումների ժամանակ

14:17   20 հունվարի, 2017

58-ամյա Շերոն Սթոունին «բռնացրել» են Բեւեռլի Հիլզում ֆիլմի նկարահանումների ժամանակ:

Պապարացիներից բացի՝ իր Instagram-ում լուսանկար է հրապարակել նաեւ դերասանուհին:

«Նկարահանումների ժամանակ»,- նկարը մակագրել է Շերոնը: Ի դեպ՝ լուսանկարում Սթոունը շատ է նման Ռոբին Ռայթին, ավելի ճիշտ՝ «Խաղաքարտային տնակ»-ից նրա կերպարին:

Ֆիլմը, որում նկարահանվում է Սթոունը, կարծես նրա սեփական նախագիծն է: Այն սկսել են նկարահանել անցյալ ամառ, անգլերեն անվանումն է՝ A Little Something For Your Birthday:

Ժապավենի մասին այլ մանրամասներ հայտնի չեն:

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ AKM-GSI-ի, Xposure-ի



© NEWS.am STYLE