Շերը, Ռոբերտ դե Նիրոն, Ալեք Բոլդուինը, Ջուլիանա Մուրը եւ այլք՝ Թրամփի դեմ բողոքի ցույցին

11:02   20 հունվարի, 2017

Այսօր՝ հունվարի 20-ին, Վաշինգթոնում կայանալու է ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը:

Դրանից մեկ օր առաջ Նյու Յորքում բողոքի ցույց է անցկացվել Թրամփի դեմ, որին Հոլիվուդի բազմաթիվ աստղեր են մասնակցել:

Ալեք Բոլդուին

Ռոբերտ դե Նիրո

Շեր

Թրամփի Trump International Hotel and Tower հյուրանոցի առջեւ բազմահազարանոց բազմություն է հավաքվել, ելույթ են ունեցել Շերը, Ռոբերտ դե Նիրոն, Ալեք Բոլդուինը, Ջուլիանա Մուրը, Սալի Ֆիլդը, Մայքլ Մուրը, Մարկ Ռուֆալոն եւ Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն:

«Թրամփը կարծում է, որ մենք հանձնվել ենք, բայց այդպես չէ: Այսօր բոլորս միասին ենք, եւ Ամերիկան փրկելու հույս ունենք այն խայտառակությունից, որում հայտնվել է»,- ամբիոնից հայտարարել է Շերը, որին հետեւել են նաեւ այլ աստղերի ելույթներ:

 

Աղբյուրը՝ Just Jared



© NEWS.am STYLE