Տիմատիի վտանգավոր լուսանկարը՝ հսկայական կոկորդիլոսի հետ

10:42   20 հունվարի, 2017

Ռուսական էստրադայի ամենահայտնի ռեփերներից Տիմատին ձմեռային արձակուրդները վայելում է օվկիանոսի ափին՝ հիանալի ժամանակ անցկացնելով մոր եւ դստեր՝ Ալիսայի հետ: Սակայն օվկիանոսում լողալուց, դստեր հետ դրա ալիքները «փորձարկելուց» հետո 34-ամյա կատարողը որոշել է լուսանկարվել հսկայական կոկորդիլոսի հետ:

A photo posted by Black Star (@timatiofficial) on

Լուսանկարի մեկնաբանության մեջ ռեփերը կատակել է՝ խնդրելով ընկերներից մեկին կոկորդիլոսի կաշվից բաճկոն կարել իր համար:

A photo posted by Black Star (@timatiofficial) on

Բայց հավանաբար Տիմատին հաշվի չի առել, որ նրա հումորային գրառումը կզայրացնի կենդանիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստներին: 



© NEWS.am STYLE