Reem Acra-ից զգեստով հմայիչ Մելանյա Թրամփը՝ ամուսնու երդմնակալության նախաշեմին կազմակերպված ընթրիքին

11:31   20 հունվարի, 2017

Այսօր՝ հունվարի 20-ին, Վաշինգթոնում տեղի է ունենալու ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոլարդ Թրամփի երդմնակալության արարողությունը: Այս իրադարձության նախաշեմին Նյու Յորքում Թրամփի դեմ բողոքի ցույցի են դուրս եկել Հոլիվուդի բազմաթիվ աստղեր:

Հոծ բազմության առջեւ ելույթ են ունեցել Շերը, Ռոբերտ դե Նիրոն, Ալեք Բոլդուինը, Ջուլիանա Մուրը, Սալի Ֆիլդը, Մայքլ Մուրը, Մարկ Ռուֆալոն եւ Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն:

Միաժամանակ, Վաշինգթոնում ընթրիք է կազմակերպվել, որում փայլել է 46-ամյա Մելանյա Թրամփը:

ԱՄՆ առաջին տիկինը միջոցառմանը ներկայացել է Reem Acra-ից զգեստով:

Մելանյա Թրամփը՝ Reem Acra-ից զգեստով

Իվանկան՝ Carolina Herrera-ից զգեստվ

Թիֆանին՝ Anne Bowen-ից զգեստով

«Հնարավոր է՝ իմ երդմնակալության օրն անձրեւ գա, ինչպես օդերեւութաբաններն են կանխատեսում: Բայց ինձ համար միեւնույն է: եթե ուժեղ անձրեւ լինի, մարդիկ գոնե կտեսնեն, որ մազերս իսկական են, կեղծամ չեն: Իհարկե՝ սարսափելի կլինի, բայց դրանք իսկական են»,- ընթրիքի ժամանակ կատակել է Թրամփը:

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Reuters-ի, AP-ի, Getty-ի, Splash-ի, REX-ի, Shutterstock-ի



© NEWS.am STYLE