Ձմեռային նորաձեւ ու «սպիտակ» դիմահարդարում Սոնա Գասպարյանի կողմից (տեսանյութ)

16:04   20 հունվարի, 2017

ԱՄՆ-ում հայտնի դիմահարդար Սոնա Գասպարյանը շարունակում է թրենդային դիմահարդարման սիրահարներին ներկայացնել ուսուցողական տեսանյութեր, մենք էլ դրանք, պարբերաբար, հանձնում ենք մեր ընթերցողների դատին:

Այս անգամ Սոնայի դիմահարդարման թեման ձմեռային «սպիտակ» դիմահարդարումն է: Դե, ասվածից պարզ է դառնում, որ հայուհին շպարվելիս օգտագործել է բաց եւ մեղմ երանգներ:

Այս դիմահարդարման շեշտը հիմնականում դրված է աչքերի վրա: Դրանք Սոնան շպարում է բաց երկնագույն երանգի փայլուն ստվերաներկով, ինչը ձյան փաթիլների տպավորություն է ստեղծում աչքերի վերին հատվածում: Իսկ սուրմայի եւ սեւաներկի առկայությունն էլ ավելի արտահայտիչ է դարձնում աչքերը:

Այտոսկրերն ու շուրթերը Սոնան ընդգծում է բաց վարդագույն երանգների օգնությամբ: Դիմահարդարման վերջում աղջիկը վերածվում է նուրբ ու գեղեցիկ ձյունանուշի:

Այս հետաքրքիր եւ հեքիաթային make up-ի տեսանյութը ներկայացնում ենք նաեւ ձեր ուշադրությանը: Ձմեռային թրենդների սիրահար մեր ընթերցողները կարող են փորձել կիրառել այն, իսկ հետո կիսվել ստացված արդյունքով:

Պատրաստեց Սյունե Առաքելյանը



© NEWS.am STYLE