Ռալֆ Լորեն, թե՞ Կառլ Լագերֆելդ. ո՞վ կլինի Թրամփի երդմնակալության ժամանակ Մելանյա Թրամփի զգեստի հեղինակը

12:05   20 հունվարի, 2017

Վաշինգթոնում այսօր տեղի է ունենալու ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը:

Այս իրադարձության նախաշեմին Նյու Յորքում Թրամփի դեմ ցույց է անցկացվել, որի ընթացքում ելույթ են ունեցել Հոլիվուդի բազմաթիվ աստղեր՝ Շերը, Ռոբերտ դե Նիրոն, Ալեք Բոլդուինը, Ջուլիանա Մուրը, Սալի Ֆիլդը, Մայքլ Մուրը, Մարկ Ռուֆալոն եւ Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն:

Իսկ այդ ընթացքում Վաշինթոնում ընթրիք է կազմակերպվել, որին 46-ամյա Մելանյա Թրամփը ներկայացել է Reem Acra-ից զգեստով:

Մենք կրկին անդրադառնում ենք Մելանյային, քանի որ մինչեւ հիմա հայտնի չէ, թե երդմնակալության արարողությանը ո՞ր Նորաձեւության տունն է պատասխանատու լինելու ԱՄՆ առաջին տիկնոջ կերպարի համար:

Նախ համառորեն լուրեր էին պտտվում, որ Մելանյա Թրամփին զգեստով ապահովելու է Թոմ Ֆորդը, բայց այս լուրերը հերքվեցին (Թոմը, կարծես, մերժել է): Ըստ WWD-ի՝ Մելանյան հիմա ընտրություն է կատարում երկու հայտնի դիզայների միջեւ՝ Ռալֆ Լորենի եւ Կառլ Լագերֆելդի:

Իհարկե, հայտնի չէ, թե Ամերիկայի համար կարեւոր այդ օրը Կառլը ո՞ր հայտնի ապրանքանիշի անունից հանդես կգա՝ Chanel-ի, Fendi-ի, թե՞ Karl Lagerfeld-ի:



© NEWS.am STYLE