Նախորդ ամառվա ամենասիրուն հարսը. Արմինկայի լուսանկարը Գոհար Գասպարյանի հետ

11:17   20 հունվարի, 2017

2016-ի հունիսի 19-ին կայացավ հաղորդավարուհի, «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանի եւ իրավաբան Նարեկ Վան Աշուղաթոյանի հարսանեկան արարողությունը: Հաղորդավարուհու հարսանիքին ներկա են եղել նորապսակների հարազատներն ու մտերիմ ընկերները, այդ թվում՝ Արմինկան:

Հավանաբար հարսանյաց հանդեսը այնքան գեղեցիկ ու տպավորիչ է եղել, որ երգչուհին ամիսներ անց դեռ հիշում ու խոսում է այդ արարողությունից: Արմինկան հրապարակել է լուսանկար, որում նորահարսի եւ քրոջ՝ Լուսինեի հետ է:

A photo posted by Arminka (@arminkaofficial) on

«Նախորդ ամառվա ամենասիրուն հարսը»,- լուսանկարը մակագրել է Արմինկան:

Ի դեպ, ընկերուհու գրառմանը լուսանկարի հերոսուհին արդեն պատասխանել է. «Գրկում եմ գեղեցկուհիներիս»:



© NEWS.am STYLE