Հոլիվուդի «ամենաբնական» հայտնիները (ֆոտո)

19:01   20 հունվարի, 2017

Հոլիվուդը բառի բուն իմաստով փոխում է շատերին: Ընդ որում` փոխում է թե ներքուստ, թե արտաքուստ: Ներքին փոփոխությունների մեջ, իհարկե, մտնում  են փառքը, աստղային հիվանդություններն ու մեծամտությունը: Դե, իսկ արտաքին փոփոխություններն ավելի ակնհայտ են երեւում…

Ոմանց սկսում է չգոհացնել իրենց արտաքինը: Բնական է` Հոլիվուդում բոլորը փայլում են եւ ոչ-ոք չի ցանկանում զիջել իր տեղը մյուսին: Այդ պատճառով էլ աստղերը հաճախ են դիմում պլաստիկ միջամտությունների եւ վիրահատությունների` ավելի գեղեցիկ, ավելի երիտասարդ եւ ավելի սեքսուալ տեսք ստանալու համար:

Սակայն կան դերասանուհիներ, որոնք երբեք չեն դիմել եւ հետեւելով նրանց հարցազրույցներին` երբեք էլ չեն դիմի որեւէ պլաստիկ միջամտության, բայց դա նրանց չի խանգարում փայլել եւ գերել հեռուստաէկրանների առջեւ գտնվող երկրպագուներին:

Նրանք ապացուցել են, որ մարդու հմայքը բնատուր է: Այն, պարզապես, պետք է կարողանալ կիրառել:

Ներկայացնում ենք հոլիվուդյան «ամենաբնական» գեղեցկուհիներից մի քանիսին:

Պենելոպե Քրուզ

Միլա Յովովիչ

Մոնիկա Բելուչի

Մերիլ Սթրիփ

Էնն Հեթուեյ

Քիրա Նայթլի

Նատալի Փորթման

Ջուլիա Ռոբերթս

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE