Վախճանվել է Ջորջ Քլունիի զարմիկը՝ դերասան Միգել Ֆերերը

13:03   20 հունվարի, 2017

 61 տարեկանում քաղցկեղի դեմ ապարդյուն պայքարից հետո կյանքից հեռացել է Ջորջ Քլունիի զարմիկը՝ դերասան Միգել Ֆերերը: Նա հայտնի էր «Թվին Փիքս», «Տաք գլուխներ 1», «Ռոբոկոպ» ֆիլմերում դերակատարմամբ:

Ըստ Daily Mail-ի՝ Ֆերերը մահացել է Լոս Անջելեսի իր տանը, ընտանիքի անդամներով եւ ընկերներով շրջապատված:

«Այսօր աշխարհը մեծ դերասանի կորցրեց: Միգելն այնպես էր անում, որ այս աշխարհն ավելի վառ եւ ուրախ լինի: Նրա կորուստը մեր ընտանիքում մթագնում է այս հիշարժան օրվա (ակնարկ Թրամփի երդմնակալությանը) հետ կապված մյուս բոլոր իրադարձությունները: Մենք սիրում ենք քեզ, Միգել, եւ միշտ սիրելու ենք»,- նշել է Ջորջ Քլունին:

Ի դեպ՝ հանդիսատեսը Դեւիդ Լինչի «Թվին Փիքս»-ի շարունակության մեջ Ֆերերին դեռ կարող է տեսնել դատաբժշկական փորձագետի դերում, որը մեծ էկրան է բարձրանալու այս տարվա մայիսի 21-ին:



© NEWS.am STYLE