Հարսանեկան 5 կատակերգություններ, որոնք կարելի է դիտել հանգստյան օրերին

21:27   20 հունվարի, 2017

Այսօր ուրբաթ է, իսկ դա նշանակում է, որ առջեւում հանգստյան օրերն են:

Ի՞նչ է պետք կատարյալ հանգստի համար այս ցուրտ օրերին: Դե իհարկե, մեկ գավաթ տաք սուրճ կամ թեյ, հետաքրքիր գիրք, ժամանցային ամսագիր, իսկ երեկոյան ժամանցն ապահովում են ֆիլմերը:

Էլ ո՞ր ֆիլմերն են առավել դրական լիցքեր հաղորդում, եթե ոչ կատակերգությունները: Իսկ երբ դրանց թեման հարսանիքն է, ապա ամեն ինչ ավելի հետաքրքիր է դառնում:

Անխոս, կարելի է ասել, որ բոլոր ժամանակների ամենածիծաղաշարժ եւ դրական ֆիլմերից մեկը «Հարսնացուն հյուսիսից»-ն է, որը տարիներ շարունակ նայում ես նույն լիցքերով եւ էմոցիաներով: Ծիծաղ, հումորային արտահայտություններ, դերասանական փայլուն խաղ, հարազատ միջավայր ու ճաշայով երաժշտություն: Այս ֆիլմը, միանշանակ, դուրս է մրցակցությունից, այնպես որ` այն կարող եք դիտել միշտ ու ամեն անգամ դիտելիս նույն ուժգնությամբ ծիծաղել:

Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում եւս 5 կատակերգություններ, որոնք ինչ-որ չափով կփոխաեն ձեր պատկերացումները հարսանիքի մասին եւ կստիպեն մի լավ ծիծաղել:

Բարի դիտում:)

«Փախչող հարսնացուն»

«Հարսնացուների պատերազմը»

«Հարսանեկան իրարանցում»

«Հարսնաքույրերի վրեժը»

«Իմ առաջին հարսանիքը»

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE