Հղի Իրինա Շեյքին «բռնացրել» են Լոս Անջելեսի օդանավակայանում

16:19   20 հունվարի, 2017

Իրինա Շեյքը վերջին շրջանում պապարացիների եւ ընդհանրապես լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է. ռուսաստանցի մոդելի հղիության մասին գրում են բոլոր առաջատար լրատվամիջոցները: Սակայն մինչեւ հիմա ո՛չ Իրինան, ո՛չ նրա ընկերը՝ 42-ամյա բրիտանացի դերասան Բրեդլի Կուպերը, պաշտոնապես չեն հաստատել այս տեղեկությունը:

Իրինային «բռնացրել» են Լոս Անջելեսի օդանավակայանում: Victorias’s Secret-ի «հրեշտակը» լայն սեւ վերարկուով է եղել, բացի այդ, նա ձեռքով փակել է փորը:

Իսկ Կուպերին ավելի վաղ նկատել էին վազելիս:

People-ը, վկայակոչելով ներքին աղբյուրները, գրում է. «Բրեդլին եւ Իրինան լավ զույգ են: Նրանք հասկանում են իրար, որեւէ կոնֆլիկտ չունեն: Նրանք անկախ են, բայց մշտապես աջակցում են միմյանց: Իրինան եւ Բրեդլին մտածում են իրենց կարիերայի մասին, բայց խաչ չեն քաշում հարաբերությունների վրա, հակառակը, ամեն ինչ անում են, որպեսզի լավ զգան միասին»:

 

Լուսանկարները՝ AKM-GSI-ի, Xposure-ի



© NEWS.am STYLE